Վերջին թարմացման ամսաթիվ՝ 05.06.2026
Սույն Օգտագործման պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են HandiCraft.am հարթակի և դրա հետ կապված ծառայությունների օգտագործումը։
Ընդունելով սույն Օգտատիրոջ Համաձայնագրի պայմանները՝ Օգտագործողը համաձայնում է իր անձնական տվյալների մշակմանը, Գաղտնիության և Անձնական տվյալների մշակման քաղաքականությանը` սահմանված կանոնների համաձայն։
HandiCraft.am-ում գրանցված հաշիվով կատարված ցանկացած գործողություն համարվում է հենց Օգտատիրոջ կողմից կատարված, եթե հակառակն ապացուցված չէ Օգտատիրոջ կողմից:
Արգելվում է պատճենել, վերարտադրել և տարածել կայքում հրապարակված ինֆորմացիան, որից հնարավոր է ստանալ օգուտ` ի վնաս HandiCraft.am-ի:
HandiCraft.am հարթակից օգտվելու դեպքում Դուք ընդունում եք, որ միայն Դուք եք պատասխանատու Ձեր տրամադրած ինֆորմացիայի հավաստիության համար և ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքները, թույլտվությունները և արտոնագրերը Ձեր ներկայացրած ապրանքի, աշխատանքի, ծառայության, տեղեկատվության նկատմամբ, ինչպիսիք են հեղինակային իրավունքները, առևտրային գաղտնիքները, ապրանքանիշերը և այլն, կամ ունեք տեղեկատվության հետ կապված բոլոր կողմերի համապատասխան գրավոր համաձայնությունը կամ թույլտվությունը:
Կայքում տեղադրված բոլոր նյութերը և ինֆորմացիան պաշտպանված են հեղինակային իրավունքով և պատկանում են HandiCraft.am-ին կամ տեղեկատվությունը կայքին տրամադրող կողմին:
HandiCraft.am (Հարթակ) – առցանց մարկետփլեյս, որը հնարավորություն է տալիս Վաճառողներին ներկայացնել ձեռագործ ապրանքներ կամ ծառայություններ, իսկ Գնորդներին՝ ուսումնասիրել, պատվիրել և ձեռք բերել դրանք։
Օգտատեր — հարթակի բոլոր այցելուները, ներառյալ` վաճառող/վարպետների և գնորդների, պատահական այցելուների և երրորդ անձանց ներկայացուցիչները:
Վաճառող /Վարպետ – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Հարթակում և հրապարակում է ապրանքներ կամ ծառայություններ։
Գնորդ – օգտատեր, որը պատվիրում կամ գնում է ապրանք կամ ծառայություններ Հարթակի միջոցով։
Պատվեր – Գնորդի կողմից ձևակերպված ապրանքի կամ ծառայությունների ձեռքբերման հայտ։
Անհատական պատվեր – պատվեր, որի շրջանակում ապրանքը պատրաստվում կամ փոփոխվում է Գնորդի անհատական պահանջներին համապատասխան։
1.1 HandiCraft.am-ը հանդիսանում է տեխնոլոգիական մարկետփլեյս հարթակ և հանդես է գալիս որպես միջնորդ, որը հնարավորություն է տալիս վաճառողին իր ապրանքները կամ ծառայությունները ներկայացնել և վաճառել վերջնական գնորդներին։
1.2 Վաճառողը հանդիսանում է իր կողմից հրապարակված ապրանքների սեփականատերը և ինքնուրույն է սահմանում դրանց գները, նկարագրությունները, վաճառքի և կատարման պայմանները։
1.3 Ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը չի անցնում HandiCraft.am-ին։ HandiCraft.am-ը չի հանդիսանում ապրանքների արտադրող, գնորդ, վերավաճառող կամ պահեստավորող և չի ձեռք բերում ապրանքների նկատմամբ սեփականության իրավունք։
1.4 Գնորդի և Վաճառողի միջև կնքվող առուվաճառքի մատուցման պայմանագրի կողմերն են համապատասխան Գնորդը և Վաճառողը։
2.1 Օգտատերը պարտավոր է տրամադրել ճշգրիտ, արդիական և ամբողջական տվյալներ։
2.2 Օգտատերը պատասխանատու է իր մուտքային տվյալների գաղտնիության պահպանման և իր հաշվով կատարված գործողությունների համար։
2.3 Օգտատերը պարտավորվում է չկատարել գործողություններ, որոնք ազդում են ինտերնետային կայքի բնականոն գործունեության վրա: Մասնավորապես, արգելվում է`
2.4 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի արգելափակել Օգտատիրոջ մուտքը դեպի HandiCraft.am կայք, ջնջել Օգտագործողի կողմից կայքում հրապարակված տեղեկատվությունը, կասեցնել կամ չեղարկել Օգտագործողի գրանցումը հետևյալ դեպքերում`
2.5 Օգտատերը պարտավորվում է իր կամ իր անունից HandiCraft.am-ում հրապարակված տեղեկատվությունը պահել մշտապես թարմ և ակտուալ:
2.6 Օգտատերը պարտավորվում է ինքնուրույն կամ երրորդ անձանց ներգրավմամբ չօգտագործե՛լ հարթակի ծառայությունների և/կամ հնարավորությունների տրամադրումը այն նպատակների համար, որոնք կարող են որակվել որպես երրորդ անձանց՝ հեղինակային իրավունքների, անբարեխիղճ մրցակցության և մտավոր սեփականության խախտում։
2.7 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի անհրաժեշտության դեպքում սահմանափակել իր ծառայություններից օգտվելու ծավալը:
3.1 Վաճառողը պարտավոր է՝
3.2 Վաճառողը պատասխանատվություն է կրում իր կողմից հրապարակված տեղեկատվության, ապրանքների և ծառայությունների օրինականության, ճշգրտության և համապատասխանության համար։
3.3 Վաճառողը բացառապես ինքնուրույն պատասխանատվություն է կրում իր կողմից իրականացվող վաճառքների, ապրանքների որակի, անվտանգության, օրինականության, երրորդ անձանց իրավունքների պահպանման և կիրառելի օրենսդրության պահանջների կատարման համար։
3.4 Արգելվում է հրապարակել կեղծ, մոլորեցնող կամ ապօրինի բովանդակություն, ինչպես նաև օրենքով արգելված ապրանքներ կամ ծառայություններ։
4.1 Վաճառողը/Վարպետը կարող է հարթակում ստեղծել խանութի էջ և իր պրոֆիլի “Հանրային էջ” բաժնում ներկայացնել իրեն, իր գործունեությունը։
4.2 Հանրային էջերում և խանութներում հրապարակված տեղեկությունների ճշտության և օրինականության համար պատասխանատվություն է կրում համապատասխան Վաճառողը/Վարպետը։
4.3 Կայքում ապրանքներն ու ծառայությունները հրապարակվում են այնպես ինչպես տրամադրել է Վաճառողը/Վարպետը: Վաճառողը/Վարպետը պարտավոր է ստուգել իր տրամադրած ինֆորմացիան կայքում հայտնվելուց հետո, առարկությունների, փոփոխություն մտցնելու կարիքի դեպքում տեղեկացնել HandiCraft.am կայքի ադմինիստրացիային հարթակում հասանելի ցանկացած կապի միջոցով: Հակառակ դեպքում կհամարվի, որ հրապարակված ինֆորմացիան ամբողջությամբ ընդունելի է:
4.4 HandiCraft.am-ը իրավունք ունի հեռացնել կամ սահմանափակել ցանկացած բովանդակություն, որը խախտում է օրենքը, երրորդ անձանց իրավունքները կամ սույն Պայմանները։
5.1 Գնորդը կարող է ձևակերպել պատվեր Հարթակի միջոցով։
5.2 Պատվերի ձևակերպումը կարող է պահանջել ամբողջական վճարում և որոշ անհատական պատվերների դեպքում հավելյալ վճարում։
5.3 Պատվերի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Գնորդի անձնական պրոֆիլում։
5.4 HandiCraft.am-ը կարող է տրամադրել հաղորդակցման և պատվերի կառավարման գործիքներ, սակայն պատվերի բովանդակության և կատարման համար պատասխանատվությունը կրում է համապատասխան Վաճառողը ։
6.1 Որոշ ապրանքների էջերում կարող է նշված լինել «Ընդունվում է անհատական պատվեր — Այո» տեղեկությունը։
6.2 Նման ապրանքների դեպքում Գնորդը կարող է պատվերի ձևակերպումից հետո օգտագործել «Քննարկել մանրամասները» գործառույթը՝ Վաճառողի հետ կապ հաստատելու և պատվերի առանձնահատկությունները համաձայնեցնելու նպատակով։
6.3 Քննարկման ընթացքում կողմերը կարող են համաձայնեցնել ապրանքի չափսերը, գույները, նյութերը, գրառումները, դիզայնի առանձնահատկությունները և այլ անհատական պահանջներ։
6.4 Եթե անհատական պատվերի ընթացքում համաձայնեցված փոփոխությունները հանգեցնում են լրացուցիչ նյութական, ժամանակային կամ աշխատանքային ծախսերի, կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ սահմանել ապրանքի գնի փոփոխություն կամ լրացուցիչ վճարում։
6.5 Վաճառողն իրավունք ունի մերժել անհատական պահանջները, եթե դրանց իրականացումը տեխնիկապես անհնար է, անհամաչափ դժվար կամ հակասում է օրենքին։
6.6 Անհատական պատվերը համարվում է վերջնականապես համաձայնեցված այն պահից, երբ կողմերը հաստատում են պատվերի վերջնական բնութագրերը և, անհրաժեշտության դեպքում, համաձայնության են գալիս լրացուցիչ վճարումների վերաբերյալ։
6.7 Պատվերի պատրաստումը կարող է սկսվել միայն վերջնական համաձայնեցումից հետո։
6.8 Եթե կողմերը չեն կարողանում համաձայնեցնել պատվերի պայմանները կամ անհրաժեշտ լրացուցիչ վճարումը, պատվերը կարող է չեղարկվել՝ կիրառելի վերադարձի կանոններին համապատասխան։
7.1 Վճարումները կատարվում են HandiCraft.am-ում ինտեգրված վճարային համակարգերի միջոցով։
7.2 HandiCraft.am-ը կարող է հանդես գալ որպես վճարման տեխնիկական միջնորդ կամ վճարումների մշակման կազմակերպիչ։
7.3 Վճարման ընդունումը ինքնին չի նշանակում պատվերի վերջնական հաստատում, եթե պատվերը ենթակա է Վաճառողի կողմից լրացուցիչ հաստատման կամ անհատական համաձայնեցման։
7.4 Վճարումների մշակման ընթացքում կարող են կիրառվել համապատասխան վճարային ծառայություններ մատուցողների լրացուցիչ պայմանները։
7.5 Վերջնական Գնորդից ստացված գումարը համարվում է համապատասխան Վաճառողին պատկանող գումար՝ բացառությամբ HandiCraft.am-ի միջնորդավճարի և կիրառելի պայմաններով նախատեսված այլ պահումների։
7.6 Եթե HandiCraft.am-ը տեխնիկապես մասնակցում է վճարումների ընդունմանը կամ մշակմանը, դա չի նշանակում, որ HandiCraft.am-ը հանդիսանում է վաճառվող ապրանքի կամ ծառայության գնորդ, վաճառող կամ սեփականատեր։
7.7 Եթե ապրանքի առաքումն իրականացվում է Վաճառողի կամ երրորդ անձ հանդիսացող առաքման ծառայության կողմից, առաքման համար վճարված գումարը չի համարվում HandiCraft.am-ի եկամուտ։ HandiCraft.am-ը կարող է միայն տեխնիկապես ապահովել այդ գումարի փոխանցումը համապատասխան ստացողին։
8.1 HandiCraft.am-ի կողմից մատուցվող հարթակային և միջնորդական ծառայությունների դիմաց Վաճառողը վճարում է միջնորդավճար վաճառքի գումարից՝ HandiCraft.am-ի կողմից սահմանված սակագներին համապատասխան։ Միջնորդավճարի գործող սակագները Վաճառողին ներկայացվում են խանութի հայտի ուսումնասիրման և մոդերացիայի փուլում։
8.2 HandiCraft.am-ն իրավունք ունի վաճառքից ստացված գումարից պահել իր միջնորդավճարը և մնացած գումարը փոխանցել Վաճառողին սահմանված ժամկետներում։
8.3 Սույն Պայմանների շրջանակում HandiCraft.am-ի եկամուտը հանդիսանում է բացառապես միջնորդավճարը և, առկայության դեպքում, առանձին հրապարակված այլ ծառայությունների վճարները։
8.4 HandiCraft.am-ը կարող է փոփոխել սակագները՝ նախապես տեղեկացնելով Վաճառողներին։
9.1 Յուրաքանչյուր կողմ ինքնուրույն պատասխանատվություն է կրում իր հարկային, հաշվապահական և օրենսդրությամբ նախատեսված այլ պարտավորությունների կատարման համար։
9.2 Վաճառողը ինքնուրույն հաշվարկում, հայտարարագրում և վճարում է իր կողմից իրականացված վաճառքներից կամ ծառայություններից առաջացող հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։
9.3 HandiCraft.am-ը հարկվում և հաշվառում է միայն իր կողմից ստացված միջնորդավճարների և սեփական ծառայություններից ստացված եկամուտների մասով։
9.4 HandiCraft.am-ը չի հանդիսանում Վաճառողի հարկային ներկայացուցիչ, գործակալ կամ լիազորված անձ, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ առանձին գրավոր համաձայնությամբ կամ կիրառելի օրենսդրությամբ։
10.1 Գնորդի անհատական պահանջներին համապատասխան պատրաստված կամ ձևափոխված ապրանքները ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման այն պահից հետո, երբ կողմերը համաձայնեցրել են պատվերի վերջնական բնութագրերը և Վաճառողը սկսել է պատվերի կատարումը։
10.2 Եթե մինչև վերջնական համաձայնեցումը պարզվում է, որ Վաճառողը չի կարող կատարել համաձայնեցված պահանջները կամ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել պատվերի պայմանների վերաբերյալ, պատվերը կարող է չեղարկվել և վճարված գումարը վերադարձվել կիրառելի կանոններին համապատասխան։
10.3 Պատրաստի ապրանքների վերադարձի և փոխհատուցման պայմանները կարող են կարգավորվել անհատական կարգով։
11.1 Գնորդը և Վաճառողը պարտավորվում են պատվերի կատարման հետ կապված տարաձայնությունները նախ փորձել լուծել փոխադարձ բանակցությունների միջոցով։
11.2 HandiCraft.am-ը կարող է աջակցել կողմերի միջև հաղորդակցությանը և վեճերի խաղաղ կարգավորմանը, սակայն չի հանդիսանում վեճի կողմ։
12.1 HandiCraft.am կայքի դիզայնը, ծրագրային լուծումները, տեքստերը, պատկերանշանները և այլ նյութերը պաշտպանվում են մտավոր սեփականության մասին օրենսդրությամբ։
12.2 Առանց նախնական գրավոր համաձայնության արգելվում է դրանց ամբողջական կամ մասնակի օգտագործումը, վերարտադրումը կամ տարածումը։
12.3 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի Վաճառողի/Վարպետի կողմից տրամադրված նկարները, հոլովակներն ու նյութերը հեղինակային իրավունքով օգտագործել HandiCraft.am-ին պատկանող հարթակների հրապարակումներում, հոլովակներում:
13.1 HandiCraft.am-ը ձեռնարկում է ողջամիտ միջոցներ Հարթակի բնականոն աշխատանքի ապահովման համար, սակայն չի երաշխավորում դրա մշտական և անխափան հասանելիությունը։
13.2 Ապրանքի նկարագրության, որակի, պատրաստման, առաքման և պատվերի կատարման համար պատասխանատվությունը կրում է համապատասխան Վաճառողը։
13.3 HandiCraft.am-ը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվության ճշտության, ապրանքների որակի, անվտանգության, օրինականության, առաքման ժամկետների կամ պայմանագրային պարտավորությունների կատարման համար և պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից տրամադրված ոչ ճշգրիտ կամ
կեղծ տեղեկատվության համար:
13.4 HandiCraft.am-ը պատասխանատվություն չի կրում Գնորդի և Վաճառողի միջև կնքված գործարքների արդյունքում առաջացած ուղղակի կամ անուղղակի վնասների համար։
13.5 Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց կողմից ինտերնետ հարթակում տեղադրված տեղեկատվության օգտագործման համար, ներառյալ դրանց վերարտադրումը և տարածումը, որն իրականացվում է
ինչպես ինտերնետային կայքի ներսում, այնպես էլ այլ հնարավոր եղանակներով:
13.6 Մենք չենք ստուգում Վաճառող/Վարպետի կողմից մեզ տրամադրված նկարներում, հոլովակներում ներգրավված երրորդ անձանց և վարպետի միջև համաձայնությունը, թույլտվությունը այդ նյութերը հրապարակելու համար: Վաճառող/Վարպետն ընդունում է, որ մեզ տրամադրելով երրորդ անձանց մասնակցությամբ նկարներ/հոլովակներ, լիովին կրում է այդ անձանց նկարները և հոլովակները հրապարակելու, հանրայնացնելու պատասխանատվությունը:
13.7 Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:
13.8 Ընդունելով սույն Համաձայնագրի պայմանները՝ Դուք լիովին հասկանում և համաձայն եք, որ եթե հարթակի աշխատանքի ընթացքում որևէ խափանում կամ սխալ տեղի ունենա, HandiCraft.am կայքի ադմինիստրացիան ամեն ջանք կգործադրի դրանք հնարավորինս արագ վերացնելու համար:
13.9 HandiCraft.am կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր կամ հավելվածներ, հոդվածներ, նկարներ, ապրանքներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց: Կայքը չի ներկայացնում այդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշտությունը և պատասխանատվություն չի կրում այդ նյութերի և հղումների համար:
15.1 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի առանց նախնական ծանուցման փոխել կայքի օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաղականությունը միակողմանիորեն, թարմացնելով փոփոխությունները կայքում:
15.2 Էական փոփոխությունների դեպքում օգտատերերը կարող են ծանուցվել էլեկտրոնային փոստով, Հարթակի միջոցով կամ այլ հասանելի միջոցներով։
15.3 Բոլոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակումց անմիջապես հետո և համարվում են ծանուցված օգտատերերի կողմից հրապարակման պահից սկսած: Փոփոխությունների համար ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում: Օգտատերերը պարտավորվում են պարբերաբար ստուգել օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաղականությունը կայքում:
16.1 Սույն համաձայնագրի կապակցությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով:
16.2 Օգտագործման համաձայնագրի նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:
Օգտագործման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից հարթակում գրանցման պահից և ուժի մեջ է առանց ժամանակի սահմանափակման:
Գրանցվելով HandiCraft.am հարթակում` Օգտատերը հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է կայքի Օգտագործման համաձայնագրի պայմաններին, հարթակի Գաղտնիության քաղաքականությանը և որևէ առարկություն
չունի դրանց վերաբերյալ:
Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի պահանջել իր գրանցման փակումը և կայքից իր տվյալների հեռացումը: