preloader

Գաղտնիության քաղաքականություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

HandiCraft.am հարթակի ադմինիստրացիան գիտակցում է իր օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության կարևորությունը և պարտավորվում է պահպանել դրանք։

Անձնական տվյալների մշակումը իրականացնում է ԱՁ ԱԻԴԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ (ՀՎՀՀ՝ 35023365), իսկ հարթակի տեխնիկական սպասարկումը և հոսթինգը իրականացվում է Name.am ընկերության կողմից։

Մեր հավաքագրած տեղեկատվությունն է՝

  • անուն, ազգանուն, հայրանուն,
  • ընկերության կամ անհատի անվանում,
  • կոնտակտային համարներ,
  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • հեռախոսահամար։

Վաճառող գրանցված օգտատերերից կարող է հավաքագրվել նաև ՀՎՀՀ, միայն նրանց նույնականացման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների կատարման նպատակով։
Մեր կայքը կարող է հավաքագրել նաև հետևյալ տեխնիկական տվյալները՝

  • cookie ֆայլերի վերաբերյալ տեղեկատվություն,
  • սարքի և ծրագրային ապահովման վերաբերյալ տվյալներ, ներառյալ IP հասցեն, բրաուզերի տեսակը, մուտքի ամսաթիվն ու ժամը,
  • համակարգային և տեխնիկական սխալների վերաբերյալ տեղեկություններ,
  • օգտատիրոջ գործողությունների և կայքի օգտագործման վիճակագրական տվյալներ։

ՕԳՏԱՏԻՐՈՋ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

HandiCraft.am-ը մշակում է անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝

  • օգտատիրոջ նույնականացում,
  • օգտատիրոջը ծառայությունների անհատականացված ռեսուրսների հասանելիության տրամադրում,
  • օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատում, ներառյալ հարցումների և ծանուցումների մշակումը,
  • հարթակի աշխատանքի որակի բարելավում, նոր ծառայությունների մշակում,
  • վեճերի լուծման և անվտանգության ապահովման նպատակով հաղորդագրությունների վերլուծություն,
  • այլ նպատակներով, որոնք կարող են նախատեսվել Կողմերի միջև կնքված պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ։

Տվյալների մշակումը հիմնված է

  • օգտատիրոջ համաձայնության վրա,
  • օգտատիրոջ և HandiCraft.am հարթակի միջև կնքված պայմանագրի կամ օգտագործման պայմանների կատարման վրա,
  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների կատարման վրա։

HandiCraft.am-ը չի վաճառում և չի տրամադրում օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ հետևյալ դեպքերի և կետերի՝

  • առաքման ծառայություններ մատուցող կազմակերպություններ,
  • հոսթինգ և տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններ,
  • վճարային ծառայություններ մատուցող կազմակերպություններ,
  • հաշվապահական և հարկային ծառայություններ իրականացնող կազմակերպություններ,
  • պետական մարմիններ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում։

Օգտատերերի միջև պատվերների ընթացքում իրականացվող հաղորդագրությունները կարող են պահպանվել և անհրաժեշտության դեպքում ուսումնասիրվել ադմինիստրացիայի կողմից՝ վեճերի լուծման, անվտանգության ապահովման և հարթակի կանոնների պահպանման նպատակով։

ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Օգտատերերը ցանկացած պահի կարող են փոխել կամ ջնջել իրենց անձնական տվյալները կամ չեղարկել բաժանորդագրությունը։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

HandiCraft.am-ը կիրառում է կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝

  • կայքն օգտագործում է SSL/TLS կոդավորում,
  • օգտատերերի գաղտնաբառերը հեշավորված են և հասանելի չեն բաց տեքստով,
  • անձնական տվյալներին հասանելիություն ունեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքային պարտականությունները պահանջում են այդպիսի հասանելիություն,
  • կիրառվում են տվյալների պաշտպանության և չարտոնված հասանելիության կանխարգելման միջոցներ։

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

HandiCraft.am-ը իրավունք ունի փոփոխել այս քաղաքականությունը։ Փոփոխությունների մասին օգտատերերը ծանուցվում են կայքի միջոցով կամ էլ.փոստով։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Եթե ունեք հարցեր կամ առաջարկություններ ձեր տվյալների հետ կապված, կարող եք կապ հաստատել հետևյալ էլ. հասցեով՝ support@handicraft.am :