Ձեր աշխատանքները HandiCraft.am առևտրային հարթակում վաճառելու համար անհրաժեշտ է գրանցվել, լրացնել խանութ ստեղծելու հայտը, հարթակի ադմինիստրացիայի կողմից Ձեր հայտի վերանայման և հաստատումից հետո սկսել վաճառքը:
Խանութի հաստատումից հետո կայքում հասանելի է դառնում «Ավելացնել ապրանքներ» կոճակը, որի միջոցով կարող եք ավելացնել նոր ապրանքներ ձեր խանութում։ Նոր ավելացված բոլոր ապրանքները նախ անցնում են մոդերացիա և հրապարակվում են միայն ադմինիստրացիայի կողմից ստուգվելու և հաստատվելուց հետո։
Եթե ցանկանում եք փոփոխել կամ հեռացնել արդեն հրապարակված ապրանքը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Մեր թիմը կօգնի կատարել անհրաժեշտ փոփոխությունները հնարավորինս արագ։
Մեզ համար շատ կարևոր է, որ Ձեր խանութը լինի հաջողված և Ձեր ապրանքները լավ վաճառվեն: Հետևաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ՝
ԱՊՐԱՆՔԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Լինեն բարձրորակ, պարզ, լուսավոր կամ թեմատիկ ֆոնի վրա: Մենք չենք հրապարակի աղավաղված նկարներ, գլխիվայր պատկերներ և կոլաժներ: Տեղադրեք միայն ձեր արտադրանքի լուսանկարները, համացանցից վերցրած նկարներով հայտերը չեն հաստատվի:
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Նկարագրությունը պետք է լինի ճիշտ, հասկանալի, առանց քերականական սխալների և համապատասխանի ապրանքի լուսանկարներին:
ԱՊՐԱՆՔԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Նշեք մեր էջի ո՞ր կատեգորիան է համապատասխանում Ձեր արտադրանքին: Եթե Ձեր ապրանքին համապատասխան կատեգորիա չեք գտնում մեր էջում, ապրանքի նկարագրությունում նշեք Ձեզ անհրաժեշտ կատեգորիան և այն կավելացնենք:
ԱՊՐԱՆՔԻ ԳՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Նշեք ապրանքի արդիական և վերջնական գինը։ Եթե ապրանքը պատրաստվում է անհատական պատվերով կամ գինը կարող է փոփոխվել՝ կախված չափերից, նյութերից կամ այլ առանձնահատկություններից, խնդրում ենք այդ մասին նշել ապրանքի նկարագրությունում։
ԱՊՐԱՆՔԻ ՔԱՇԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Ապրանքի հրապարակման համար պարտադիր է նշել դրա քաշը և պատրաստման ժամկետը։
Պարտադիր է նշել ապրանքն առկա է անմիջապես առաքման համար, թե՞ պատրաստվում է պատվերով։ Եթե ապրանքը պատրաստվում է պատվերով, անհրաժեշտ է նշել դրա պատրաստման միջին ժամկետը։
ԱՊՐԱՆՔՆ ԻՆՔՆԻՆ
Handicraft-ում ներկայացվող ապրանքները պետք է լինեն ձեռագործ, հեղինակային կամ ստեղծագործական բարձր արժեք ունեցող աշխատանքներ։ Մենք առաջնահերթություն ենք տալիս այն արտադրանքին, որն արտացոլում է վարպետի անհատական ոճը, ստեղծագործ մոտեցումը և առանձնանում է զանգվածային արտադրանքից։
Ապրանքը պետք է լինի որակյալ, խնամքով պատրաստված և ներկայացված իր իրական տեսքին համապատասխան։ Խրախուսվում են այն աշխատանքները, որոնք ունեն յուրահատուկ գաղափար, պատմություն կամ մշակութային արժեք:
HandiCraft.am-ը հարթակ է, որտեղ կարող եք գտնել և գնել ձեռագործ, հեղինակային և յուրօրինակ ապրանքներ անմիջապես արտադրող վարպետից։ Գնումների գործընթացը պարզ և հարմար է՝ ընտրեք ձեզ հետաքրքրող ապրանքները, ավելացրեք դրանք զամբյուղ և ձևակերպեք պատվերը հարթակի միջոցով։ Վճարումը կատարվում է անվտանգ առցանց եղանակով, իսկ պատվերի հաստատումից հետո ապրանքը պատրաստվում և առաքվում է գնորդին:
Յուրաքանչյուր ապրանքի էջում ներկայացված են դրա նկարագրությունը, գինը, պատրաստման ժամկետը և առաքման պայմանները, ինչը թույլ է տալիս կատարել տեղեկացված և վստահ գնում։
Այո։ Եթե ապրանքի էջում նշված է, որ ընդունվում են անհատական պատվերներ, պատվերի ձևակերպումից հետո կարող եք կապ հաստատել վարպետի հետ և քննարկել չափսերը, գույները, նյութերը կամ այլ առանձնահատկություններ։ Անհատական փոփոխությունների դեպքում պատվերի արժեքը և պատրաստման ժամկետը կարող են փոփոխվել՝ կողմերի համաձայնությամբ։
Դիտել հոլովակը`
HandiCraft.am-ում խանութի ստեղծումն ու ապրանքների հրապարակումն անվճար են: Հարթակում կատարված վաճառքների դեպքում HandiCraft.am-ը գանձում է միջնորդավճար՝ վաճառքի գումարից։ Միջնորդավճարի չափը սահմանվում է HandiCraft.am-ի գործող սակագներով և ներկայացվում է վաճառողին խանութի հայտի ուսումնասիրման և մոդերացիայի փուլում։
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
Հարթակում արգելվում է հրապարակել անձնական հեռախոսահամար:
ՀՂՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԿԱՅՔԵՐ
Հարթակում արգելվում է հրապարակել հղումներ դեպի այլ կայքեր:
Ծանուցում`
HandiCraft.am-ում յուրաքանչյուր օգտատեր կարող է իր անձնական էջի «Օգտատիրոջ մասին» բաժնում ավելացնել կարճ նկարագրություն իր մասին։ Այդ տեղեկատվությունը կցուցադրվի տվյալ օգտատիրոջ խանութի էջում։
Ոչ պարկեշտ, վիրավորական կամ հարթակի կանոններին չհամապատասխանող պրոֆիլները կարող են հեռացվել, իսկ համապատասխան օգտատերերը՝ ժամանակավորապես կամ մշտապես արգելափակվել։