preloader

Վճարում և առաքում

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

HandiCraft.am հարթակում գնումներն իրականացվում են բացառապես անկանխիկ եղանակով։
Վճարումը հնարավոր է կատարել հետևյալ վճարային քարտերով՝

  • ARCA
  • Visa
  • MasterCard

Բոլոր վճարումները կատարվում են անվտանգ առցանց վճարային համակարգերի միջոցով։

ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

HandiCraft.am հարթակի միջոցով կատարված պատվերների առաքումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝

  • ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄ — Փոստային առաքումը հասանելի է այն ապրանքների համար, որոնք ենթակա են փոստային առաքման։ Որոշ ապրանքներ, օրինակ՝ տորթերը կամ թանկարժեք զարդերը, չեն կարող առաքվել փոստային ծառայության միջոցով։
  • ԷՔՍՊՐԵՍ ԱՌԱՔՈՒՄ — Էքսպրես առաքումն իրականացվում է GG, Yandex և այլ առաքման ծառայությունների միջոցով։ Պատվերի հաստատումից հետո առաքումը կատարվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, սովորաբար՝ մի քանի ժամվա ընթացքում։
    Եթե ապրանքը պատրաստվում կամ անհատականացվում է պատվիրատուի պահանջներին համապատասխան, առաքման ժամկետին ավելացվում է նաև դրա պատրաստման համար անհրաժեշտ ժամանակահատվածը։
    Էքսպրես առաքումը հասանելի է այն պատվերների համար, որոնց դեպքում և՛ առաքման հասցեն, և՛ վարպետի գտնվելու վայրը Երևան քաղաքում են։ Այս պայմանին համապատասխանող ապրանքների դեպքում զամբյուղում հասանելի կլինի «Էքսպրես առաքում» տարբերակը։

Առաքման վերջնական արժեքը ցուցադրվում է զամբյուղում՝ պատվերի ձևակերպման ընթացքում։