Ես Փիրուզան եմ` Aghasyan Fashion բրենդի ստեղծողը: Առաջին մասնագիտությամբ մանկավարժ լեզվաբան եմ, երկրորդով` մատնահարդար, իսկ ի ծնե ստեղծագործ մարդ, մեղմ ասված (դիզայներ)☺: Ես ինձ փորձել և փորձում եմ տարբեր ոլորտներում, հավատարիմ մնալով իմ անբաժան և "հակասթրես" աշխատանքին: Ցանկացած իր ես ստեղծում եմ շատ մեծ սիրով, առավել երբ դա հաճախորդներիս համար է: Գրեթե 4 տարի է ինչ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, և գնալով կատարելագործում այն: Ամեն բան դեռ առջևում է, և շատ շուտով Դուք կշփվեք ոչ միայն Ձեր "պատվերները պատրաստողի", այլ ինչու չէ նաև Ձեր ապագա Ոճաբանի և հագուստի մոդելավորողի հետ: Սիրով կպատրաստեմ յուրաքանչյուրիդ պավերը, անգամ երբ այն Ձեզ համար անհնարին է թվում: Դիմիր ինձ ավելի մանրամասն տեղեկությունների համար: Սիրով քո Փիրուզա...