preloader

Մերսման բնական միջոց (քիսա) - Երկարուկ

AMD 5700 Տեսնել Վարպետի - ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

-

Այս տարբերակը իդեալական լուծում է այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են մեջքի հատվածին հասնել ձեռքերով 👐

Փաթեթը ներառում է․

  • ուղեցույց,
  • նվեր՝ փայտյա կախիչ 🎁

Նպաստում է․

  • Մաշկը մահացած բջիջներից մաքրելուն՝ հաղորդելով մաշկին նոր, հարթ և թարմ տեսք:
  • Ցելյուլիտի նվազեցմանը, կանխմանը և անգամ վերացմանը: Լյուֆան ինտենսիվ տաքացնում է հյուսվածքները, արդյունքում մանրացնում ճարպային կուտակումները:
  • Մաշկի արյան շրջանառության խթանմանը. Քուշեն խնամքի միջոցներով մերսմամբ արյան անոթները սկսում են պատշաճ կերպով շրջանառել արյունը։ Ահա թե ինչու է մաշկի գույնը թեթևակի կարմրում:
  • Նյարդերի հանգստացմանը և մկանների լարվածության վերացմանը:

Կիրառում

  • Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խնամքի և մերսման միջոցը թրջել ջրում, որից այն հաճելի կփափկի և չի քերծի մաշկը,
  • վրան լցնել մարմինը մաքրող միջոց,
  • մարմինը մերսել մերսման միջոցով և լվանալ։

Խնամք

  • Խորհուրդ է տրվում նախքան առաջին օգտագործումը լվանալ այս միջոցները։
  • Ամեն օգտագործումից հետո անհրաժեշտ է ցայել այն և պահել հնարավորինս կախված վիճակում, որպեսզի չորանա. սա կկանխի հավանական բակտերիաների առաջացումը։
  • Բացի ցայելը, կարևոր է նաև դրանք պարբերաբար լավ լվանալ։ Կարելի է լվանալ լվացքի մեքենայում, օրինակ, սրբիչների հետ։
  • Չափից երկար օգտագործելը նույնպես հիգիենիկ չէ։ Եթե անգամ խնամքի միջոցը պատռված չէ, բայց այլևս հիգիենիկ չէ օգտագործելը, անհրաժեշտ է այն փոխարինել նորով։

 

  • Բաղադրություն - լյուֆա բույսի հասունացած պտուղ, սաթնուկ, 100% բամբակյա տեքստիլ, բամբակյա ժապավեններ, թելեր
  • Քիսայի չափերը - 48 սմ x 10 սմ (բռնակները չներառած)
  • Փաթեթի չափերը - 30 սմ x 12 սմ x 4 սմ
  • Փաթեթի քաշը - մինչև 200 գր

Մոտավորապես որքան ժամանակում է պատրաստվում՝

2-3 օրում

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

+
Սպառողական հատկանիշ կրող ապրանքների վերադարձը կամ փոխանակումը հնարավոր չէ (օրինակ՝ կատարվել է անվանական գրառում, տառերի, գույների, չափերի կամ այլ անհատական փոփոխություն), քանի որ անհատական պատվերով պատրաստված ապրանքը դառնում է արտադրողի համար անիրացվելի։ Պատվերի կատարման հետ կապված անհամաձայնությունները և դժգոհությունները քննարկվում են անհատական կարգով՝ պատվիրատուի և վարպետի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով։ Եթե վարպետը չի կարող իրականացնել պատվիրատուի պահանջած անհատական փոփոխությունները, պատվերը կարող է չեղարկվել՝ վճարված գումարի վերադարձով։

ՎՃԱՐՈՒՄ Եւ ԱՌԱՔՈՒՄ

+
Վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ARCA, Visa և MasterCard վճարային քարտերի միջոցով։ Առաքումն իրականացվում է փոստային կամ էքսպրես ծառայությամբ՝ կախված ապրանքի տեսակից և առաքման հասցեից։ Առաքման արժեքը հաշվարկվում և ցուցադրվում է պատվերի ձևակերպման ընթացքում։