preloader

Մայր կրիա

AMD 15000 Տեսնել Վարպետի - ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

-

Այս խաղալիքն իսկական գտածո է փոքրիկի երևակայության, մանր մոտորիկայի, մտքի թռիչքի զարգացման և մայրական սիրո, ջերմության և պաշտպանվածության հույզերը վերապրելու, մանկական խաղերում մարմնավորելու համար: Խաղալիքի համար ընտրված վառ գույները և փոքրիկ կրիաների չափը, մայրիկ կրիայի մեջ տեղավորելու հնրամտությունը երեխային կօգնեն բացահայտել աշխարհը, ձեռք բերել օգտակար հմտություններ և կարողություններ:

 

  • Ընդունվում է անհատական պատվեր - ԱՅՈ
  • Գործված - հակաալերգիկ որակյալ թելով՝ նախատեսված խաղալիքների համար
  • Չափսը - 32 սմ
  • Ձագուկ կրիաների քանակը - 10 հատ

Մոտավորապես որքան ժամանակում է պատրաստվում՝

2-3 օրում

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

+
Սպառողական հատկանիշ կրող ապրանքների վերադարձը կամ փոխանակումը հնարավոր չէ (օրինակ՝ կատարվել է անվանական գրառում, տառերի, գույների, չափերի կամ այլ անհատական փոփոխություն), քանի որ անհատական պատվերով պատրաստված ապրանքը դառնում է արտադրողի համար անիրացվելի։ Պատվերի կատարման հետ կապված անհամաձայնությունները և դժգոհությունները քննարկվում են անհատական կարգով՝ պատվիրատուի և վարպետի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով։ Եթե վարպետը չի կարող իրականացնել պատվիրատուի պահանջած անհատական փոփոխությունները, պատվերը կարող է չեղարկվել՝ վճարված գումարի վերադարձով։

ՎՃԱՐՈՒՄ Եւ ԱՌԱՔՈՒՄ

+
Վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ARCA, Visa և MasterCard վճարային քարտերի միջոցով։ Առաքումն իրականացվում է փոստային կամ էքսպրես ծառայությամբ՝ կախված ապրանքի տեսակից և առաքման հասցեից։ Առաքման արժեքը հաշվարկվում և ցուցադրվում է պատվերի ձևակերպման ընթացքում։