Անչափ զվարճալի, վառ և կոլորիտային այս թմբլիկ օրիորդը չնայած հնամաշ տրեխներին սիրում է շպարվել, զարդեր և թանկարժեք քամար կրել: Նա համարում է, որ Արցախի տարազն ամենաշատն իրեն է սազում: Խոստանում է լինել ամենամտերիմ ընկերուհին նրա համար, ում կնվիրեն:
Տիկնիկի բոլոր դետալներն ապահով կերպով են ամրացված, մազերը պատրաստված են թելից, կարելի է արձակել և նորից հյուսել: Հուշանվերային այս տիկնիկը հիանալի նվեր կլինի ինչպես փոքրիկ հայուհիների, այնպես էլ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար, ովքեր սիրում են ազգային մոտիվներով և արցախյան սիմվոլներով երանգավորել իրենց ինտերիերը:
Մոտավորապես որքան ժամանակում է պատրաստվում՝
Առկա է։