preloader

Ձեռագործ պայուսակ - Նռնենի

22 800 AMD Տեսնել Վարպետի - ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Դեռ գնահատականներ չկան

ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

-

Պայուսակը ստեղծվեց՝ ոգեշնչված հասուն նռներով ծանրաբեռնված նռնենու աշնանային շքեղությամբ։ Ինչպես ծառի ամուր ճյուղերն են խոնարհվում իրենց բերքի ծանրության տակ, այնպես էլ բնական փայտի փականը գրկում է նռնագույն թավիշը։

Նուռը հայկական մշակույթում խորհրդանշում է հարստություն, պտղաբերություն և կյանքի շարունակականություն։
Հարսանեկան սովորույթների համաձայն՝ հարսը նուռը խփում էր դռանը, և հատիկների քանակով գուշակում էին ապագա զավակների թիվը։

 

  • Ընդունվում է անհատական պատվեր - ԱՅՈ
  • Կտոր - թավշյա
  • Փական - բնական փայտ
  • Աստառ - բամբակյա,գրպանով
  • Շղթա - ոսկեգույն մետաղ
  • Տարբերանշան - չգունաթափվող պողպատ

 

Պատրաստման ժամկետ՝ 3-5 օր

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

+
Սպառողական հատկանիշ կրող ապրանքների վերադարձը կամ փոխանակումը հնարավոր չէ (օրինակ՝ կատարվել է անվանական գրառում, տառերի, գույների, չափերի կամ այլ անհատական փոփոխություն), քանի որ անհատական պատվերով պատրաստված ապրանքը դառնում է արտադրողի համար անիրացվելի։ Պատվերի կատարման հետ կապված անհամաձայնությունները և դժգոհությունները քննարկվում են անհատական կարգով՝ պատվիրատուի և վարպետի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով։ Եթե վարպետը չի կարող իրականացնել պատվիրատուի պահանջած անհատական փոփոխությունները, պատվերը կարող է չեղարկվել՝ վճարված գումարի վերադարձով։

ՎՃԱՐՈՒՄ Եւ ԱՌԱՔՈՒՄ

+
Վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ARCA, Visa և MasterCard վճարային քարտերի միջոցով։ Առաքումն իրականացվում է փոստային կամ էքսպրես ծառայությամբ՝ կախված ապրանքի տեսակից և առաքման հասցեից։ Առաքման արժեքը հաշվարկվում և ցուցադրվում է պատվերի ձևակերպման ընթացքում։