Հեղինակային ձեռագործ արտադրանք Հայաստանի լավագույն վարպետներից:
Գնի՛ր կամ վաճառի՛ր։
Երբ առաջին անգամ ձեռքս առա այս նրբագեղ, ձիթապտղագույն բնական կաշին, անմիջապես զգացի դրա տաքությունն ու հյուսվածքը։ Այնքան էի ուզում ստեղծել մի բան, որը միաժամանակ կհաղորդեր վինտաժային շունչ և ժամանակակից նրբաճաշակություն։
Այսպես, քայլ առ քայլ, ծնվեց այս պայուսակը։ Ամեն մի կտոր հմտորեն ձևվեց ու մշակվեց, իսկ մետաղական վինտաժային փականը ամբողջացրեց ստեղծագործությունը։
Այս պայուսակը ոչ թե պարզապես աքսեսուար է, այլ պատմություն, որը պատրաստված է մեծագույն սիրով և նվիրումով՝ ձեր ամենօրյա տրամադրությունն ու ոճն առանձնահատուկ դարձնելու համար։
Պատրաստման ժամկետ՝ 5 օր
ԱՌԿԱ Է