Հեղինակային ձեռագործ արտադրանք Հայաստանի լավագույն վարպետներից:
Գնի՛ր կամ վաճառի՛ր։
ԱՌԿԱ ՉԷ
Ինքնատիպ և ժամանակակից դիզայնով փայտե ժամացույց, որի յուրօրինակ հոսող ու հալվող ձևավորումը ստեղծում է շարժման և դինամիկայի տպավորություն։ Արտասովոր ուրվագծերը ժամացույցին հաղորդում են քանդակային տեսք՝ այն վերածելով ինտերիերի աչքի ընկնող դեկորատիվ տարրի։
Պատրաստված է բնական ընկույզի փայտից, լաքապատված և ձեռքով մանրակրկիտ հղկված։ Հագեցած է անաղմուկ մեխանիզմով։
Հիանալի ընտրություն է ժամանակակից ինտերիերի, ինչպես նաև ինքնատիպ և հիշվող նվերի համար։