Տվեք Ձեր տանը ջերմություն և տոնական տրամադրություն այս բացառիկ ձեռագործ մոմի միջոցով։ Մոմը պատրաստված է բացառապես բնական բաղադրիչներից ինչն ապահովում է մաքուր, երկարատև և անվտանգ այրում՝ առանց վնասակար նյութերի արտանետման։
Ապակե տարայի ներսում ձեռքով ձևավորված մոմե մանդարինները, կանաչ տերևներն ու փոքրիկ կոնը ստեղծում են իսկական հեքիաթային և տանական մթնոլորտ։ Փայտե պատրույգը այրվելիս արձակում է թեթև, հաճելի ճրճռոց՝ հիշեցնելով բուխարու մոտ անցկացրած երեկոները, իսկ բամբուկե հերմետիկ կափարիչը թույլ է տալիս երկար պահպանել մոմի թարմությունն ու տեսքը։
Այն կատարյալ ընտրություն է ինչպես Ձեր ինտերիերը զարդարելու, այնպես էլ ջերմ ու յուրահատուկ նվեր մատուցելու համար։
Դուք կարող եք քննարկել Ձեր անհատական ցանկությունները վարպետի հետ «Իմ պատվերները» բաժնում, պատվերը տեղադրելուց հետո։
Պատրաստման ժամկետ՝ 1 օր