preloader

Ձեռագործ դարբնագործական խորովածի համալիր - Մանղալ

276 000 AMD Տեսնել Վարպետի - ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Դեռ գնահատականներ չկան

ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

-

ԲԱՑԱՌԻԿ ՁԵՌԱԳՈՐԾ ԴԱՐԲՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱԼԻՐ
Նրբաճաշակ դիզայն, ամուր կառուցվածք և մտածված հարմարավետություն՝ մեկ ամբողջության մեջ։
Ներկայացնում ենք ձեռագործ դարբնագործական խորովածի համալիր, որը համադրում է դարբնագործական վարպետությունը, գեղեցիկ զարդանախշերն ու գործնական լուծումները։
Կամարաձև ծածկը և դեկորատիվ մանրամասները համալիրին հաղորդում են առանձնահատուկ ու էլեգանտ տեսք՝ դարձնելով այն ձեր բակի կամ հանգստի գոտու գեղեցիկ կենտրոնը։

 

  • Ընդունվում է անհատական պատվեր - ԱՅՈ
  • Ընդհանուր բարձրություն - 220 սմ
  • Ընդհանուր լայնություն - 158 սմ
  • Վերին ծածկի չափեր - 158 × 125 սմ
  • Կրակի հատված - 96 × 50 սմ
  • Ձախ կողմի ճաղավոր աշխատանքային սեղան՝ 61 × 38 սմ
  • Գրիլի համակարգ՝ 35 սմ
  • Բացվող-փակվող կողային սեղան՝ 50 × 51 սմ
  • ներկված է հրակայուն ներկով (մինջև 1000 աստիճան)

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Շամփուրների դասավորման հատուկ հարմարանք։
Լրացուցիչ գրիլի համակարգ։
Ճաղավոր աշխատանքային սեղան։
Բացվող-փակվող փոքրիկ սեղան՝ խորովածի ընթացքում մեկ բաժակ խմիչք դնելու համար։ Ավանդական խորովածի հաճելի սովորության համար նախատեսված հարմար անկյուն։
Ներքևի դարակ՝ փայտի, ածուխի և պարագաների համար։
Կրակը խառնելու հատուկ գործիք և մոխիրը հեռացնելու թիակ։
Աշխատանքային պարագաների տեղադրման հարմարանքներ։

ՈՐԱԿ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄ

Ամբողջ մետաղական կառուցվածքը պատված է ջերմակայուն ներկով։ Ամուր կոնստրուկցիան, դարբնագործական զարդանախշերն ու մանրակրկիտ մշակված դետալները համատեղում են հուսալիությունն ու գեղագիտական տեսքը։
Ձեռագործ վարպետություն։ Յուրահատուկ դիզայն։ Գործնական հարմարավետություն։

ՊԱՏՎԵՐՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Պատրաստում ենք նաև ձեր նախընտրած չափսերով և ցանկություններին համապատասխան՝ անհատական պատվերով։
Իրականացնում ենք տարբեր տեսակի մետաղական կոնստրուկցիաների և դարբնագործական աշխատանքներ։

Պատրաստման ժամկետը՝

8 օր

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

+
Սպառողական հատկանիշ կրող ապրանքների վերադարձը կամ փոխանակումը հնարավոր չէ (օրինակ՝ կատարվել է անվանական գրառում, տառերի, գույների, չափերի կամ այլ անհատական փոփոխություն), քանի որ անհատական պատվերով պատրաստված ապրանքը դառնում է արտադրողի համար անիրացվելի։ Պատվերի կատարման հետ կապված անհամաձայնությունները և դժգոհությունները քննարկվում են անհատական կարգով՝ պատվիրատուի և վարպետի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով։ Եթե վարպետը չի կարող իրականացնել պատվիրատուի պահանջած անհատական փոփոխությունները, պատվերը կարող է չեղարկվել՝ վճարված գումարի վերադարձով։

ՎՃԱՐՈՒՄ Եւ ԱՌԱՔՈՒՄ

+
Վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ARCA, Visa և MasterCard վճարային քարտերի միջոցով։ Առաքումն իրականացվում է փոստային կամ էքսպրես ծառայությամբ՝ կախված ապրանքի տեսակից և առաքման հասցեից։ Առաքման արժեքը հաշվարկվում և ցուցադրվում է պատվերի ձևակերպման ընթացքում։