Հեղինակային ձեռագործ արտադրանք Հայաստանի լավագույն վարպետներից:
Գնի՛ր կամ վաճառի՛ր։
Պայուսակը ստեղծվեց՝ ոգեշնչված հասուն նռներով ծանրաբեռնված նռնենու աշնանային շքեղությամբ։ Ինչպես ծառի ամուր ճյուղերն են խոնարհվում իրենց բերքի ծանրության տակ, այնպես էլ բնական փայտի փականը գրկում է նռնագույն թավիշը։
Նուռը հայկական մշակույթում խորհրդանշում է հարստություն, պտղաբերություն և կյանքի շարունակականություն։
Հարսանեկան սովորույթների համաձայն՝ հարսը նուռը խփում էր դռանը, և հատիկների քանակով գուշակում էին ապագա զավակների թիվը։
Պատրաստման ժամկետ՝ 3-5 օր