preloader

Մոմերի հավաքածու

6 600 AMD Տեսնել Վարպետի - ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Դեռ գնահատականներ չկան

ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

-

Հիանալի լրացում հյուրասենյակի, ննջասենյակի կամ սրճասեղանի ձևավորման համար՝ հաղորդելով միջավայրին շքեղություն և ջերմություն։ Հավաքածուն ներառում է տարբեր ձևերի երեք հիանալի մոմ՝ գլանաձև, կոնաձև և գնդաձև, որոնց մակերեսին պատկերված են հոսող, ծաղկային կամ վերացական նրբագեղ փորագրություններ։

 

  • Ընդունվում է անհատական պատվեր - ԱՅՈ
  • Նյութ - 100% բնական սոյայի ոսկ, առանց պարաֆինի, բուրավետ
  • Չափսերը - 6սմ, 12սմ և 13 սմ
  • Գույնը - պատրաստվում է Ձեր նախընտրած գույնով

 

Դուք կարող եք քննարկել Ձեր անհատական ցանկությունները վարպետի հետ «Իմ պատվերները» բաժնում, պատվերը տեղադրելուց հետո։

Պատրաստման ժամկետ՝ 1 օր

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

+
Սպառողական հատկանիշ կրող ապրանքների վերադարձը կամ փոխանակումը հնարավոր չէ (օրինակ՝ կատարվել է անվանական գրառում, տառերի, գույների, չափերի կամ այլ անհատական փոփոխություն), քանի որ անհատական պատվերով պատրաստված ապրանքը դառնում է արտադրողի համար անիրացվելի։ Պատվերի կատարման հետ կապված անհամաձայնությունները և դժգոհությունները քննարկվում են անհատական կարգով՝ պատվիրատուի և վարպետի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով։ Եթե վարպետը չի կարող իրականացնել պատվիրատուի պահանջած անհատական փոփոխությունները, պատվերը կարող է չեղարկվել՝ վճարված գումարի վերադարձով։

ՎՃԱՐՈՒՄ Եւ ԱՌԱՔՈՒՄ

+
Վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ARCA, Visa և MasterCard վճարային քարտերի միջոցով։ Առաքումն իրականացվում է փոստային կամ էքսպրես ծառայությամբ՝ կախված ապրանքի տեսակից և առաքման հասցեից։ Առաքման արժեքը հաշվարկվում և ցուցադրվում է պատվերի ձևակերպման ընթացքում։