preloader

Ձեռագործ պայուսակ - Անտառային շշուկ

22 800 AMD Տեսնել Վարպետի - ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Դեռ գնահատականներ չկան

ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

-

ԱՌԿԱ Է

 

Շատերը հարցնում են թե ինչու պայուսակին տվեցի «Անտառային շշուկ անվանումը»։
Ամեն անգամ , երբ ձեռքս եմ վերցնում այս պայուսակը, փայտե բռնակը հիշեցնում է հարյուրամյա ծառերի կենսական ուժն ու հանգստությունը։ Այն շոշափելիս թվում է, թե ձեռք եմ տալիս անտառի հինավուրց բնին՝ զգալով բնության հարազատ տաքությունը:
​ Մոխրագույն նուրբ ու փափուկ թավշա կտորը հիշեցնում է առավոտյան մառախուղով պատված անտառային արահետը, որի վրայից դանդաղորեն բարձրանում է նոր օրվա շունչը:

 

  • Ընդունվում է անհատական պատվեր - ԱՅՈ
  • Կտոր - թավշյա
  • Փական - փայտյա
  • Աստառ - բամբակյա կտոր, գրպանով
  • Շղթա - ոսկեգույն մետաղ
  • Տարբերանշան - չգունաթափվող մետաղ

 

Պատրաստման ժամկետ՝ 3-5 օր

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

+
Սպառողական հատկանիշ կրող ապրանքների վերադարձը կամ փոխանակումը հնարավոր չէ (օրինակ՝ կատարվել է անվանական գրառում, տառերի, գույների, չափերի կամ այլ անհատական փոփոխություն), քանի որ անհատական պատվերով պատրաստված ապրանքը դառնում է արտադրողի համար անիրացվելի։ Պատվերի կատարման հետ կապված անհամաձայնությունները և դժգոհությունները քննարկվում են անհատական կարգով՝ պատվիրատուի և վարպետի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով։ Եթե վարպետը չի կարող իրականացնել պատվիրատուի պահանջած անհատական փոփոխությունները, պատվերը կարող է չեղարկվել՝ վճարված գումարի վերադարձով։

ՎՃԱՐՈՒՄ Եւ ԱՌԱՔՈՒՄ

+
Վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ARCA, Visa և MasterCard վճարային քարտերի միջոցով։ Առաքումն իրականացվում է փոստային կամ էքսպրես ծառայությամբ՝ կախված ապրանքի տեսակից և առաքման հասցեից։ Առաքման արժեքը հաշվարկվում և ցուցադրվում է պատվերի ձևակերպման ընթացքում։