preloader

Ձեռագործ երկարականջ նապաստակ

8 400 AMD Տեսնել Վարպետի - ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Դեռ գնահատականներ չկան

ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

-

Ձեռագործ և անհավանական քնքուշ այս նապաստիկը գործված է բարձրորակ, հաճելի թելից՝ կաթնագույնի և նուրբ վարդագույնի համադրությամբ: Նրա յուրահատուկ կերպարը՝ երկար, թավշյա ականջները, գեղեցիկ զգեստն ու գլխի նրբագեղ ժապավենաձև կապը, խաղալիքին հաղորդում են անկրկնելի ջերմություն և մանկական հմայք: Այն կատարյալ է ինչպես փոքրիկի համար անբաժան ընկեր դառնալու, այնպես էլ մանկական սենյակը ձևավորելու, ֆոտոսեսիաներին գեղեցիկ շեշտադրում ավելացնելու և սիրով լի նվեր մատուցելու համար:

 

  • Ընդունվում է անհատական պատվեր - ԱՅՈ
  • Նյութը - կիսաբամբակյա թելից
  • Գույնը - կաթնագույն, հագուստը վարդագույն
  • Չափսը - 23-24 սմ

 

Պատրաստման ժամկետ՝

3-4 օր

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

+
Սպառողական հատկանիշ կրող ապրանքների վերադարձը կամ փոխանակումը հնարավոր չէ (օրինակ՝ կատարվել է անվանական գրառում, տառերի, գույների, չափերի կամ այլ անհատական փոփոխություն), քանի որ անհատական պատվերով պատրաստված ապրանքը դառնում է արտադրողի համար անիրացվելի։ Պատվերի կատարման հետ կապված անհամաձայնությունները և դժգոհությունները քննարկվում են անհատական կարգով՝ պատվիրատուի և վարպետի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով։ Եթե վարպետը չի կարող իրականացնել պատվիրատուի պահանջած անհատական փոփոխությունները, պատվերը կարող է չեղարկվել՝ վճարված գումարի վերադարձով։

ՎՃԱՐՈՒՄ Եւ ԱՌԱՔՈՒՄ

+
Վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ARCA, Visa և MasterCard վճարային քարտերի միջոցով։ Առաքումն իրականացվում է փոստային կամ էքսպրես ծառայությամբ՝ կախված ապրանքի տեսակից և առաքման հասցեից։ Առաքման արժեքը հաշվարկվում և ցուցադրվում է պատվերի ձևակերպման ընթացքում։