top of page

Հեղինակային ձեռագործ արտադրանք Հայաստանի լավագույն վարպետներից:

Գնի՛ր կամ վաճառի՛ր։

writing rules document.jpg

ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Սույն Օգտագործողի համաձայնագիրը կարգավորում է HandiCraft.am հարթակի ադմինիստրացիայի և ինտերնետ օգտագործողների միջև հարաբերությունները, որոնք առաջանում են HandiCraft.am ​​ինտերնետային ռեսուրսից օգտվելիս՝ սույն Օգտագործողի պայմանագրում նշված պայմաններով:

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կայք/Հարթակ https://www.handicraft.am հասցեում գտնվող ինտերնետային ռեսուրսը:

Ապրանք - Առցանց խանութում ներկայացված ցանկացած առաջարկ, որոնց վերաբերյալ Վաճառողը տեղեկատվություն է հրապարակում handicraft.am-ում:

Օգտատեր - handicraft.am կայքի բոլոր այցելուները, ներառյալ` վաճառող/վարպետների և գնորդների, պատահական այցելուների և երրորդ անձանց ներկայացուցիչները:

Վաճառող/Վարպետ - handicraft.am կայքում ապրանք ներկայացրած բոլոր անձիք և անձանց ներկայացուցիչները:

Անձնական էջեր - Օգտատիրոջ անձնական բաժինը handicraft.am-ում (Իմ Հաշիվը, Իմ ցանկությունների ցուցակը, Ծանուցումներ, Կարգավորումներ և այլ անձնական էջեր, որոնք հասանելի են միայն օգտատիրոջը), որտեղ Օգտատերը կարող է կառավարել անձնական կարգավորումները և handicraft.am-ի ծառայությունները, էջը տեսաելի է միայն օգտատիրոջը:

Հանրային էջ - Օգտատիրոջ պրոֆիլը handicraft.am-ում, որը ստեղծվում է կայքում գրանցման պահին "Միանալ հանրությանը" պարտադիր պայմանն ընդունելիս և տեսանելի է handicraft.am կայքի բոլոր այցելուներին: Որը նաև հնարավորություն է տալիս կայքի օգտատերերին հաղորդակցվել միմյանց հետ կայքի ներսում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1. HandiCraft.am-ը ինտերնետում տեղակայված ապրանքների և ծառայությունների հարթակ է, որը հնարավորություն է տալիս Օգտատերերին հաղորդակցվել միմյանց հետ, քննարկել, գնել կամ վաճառել օրենքով թույլատրված ապրանքներ և ծառայություններ, միևնույն ժամանակ չի նախաձեռնում և չի կազմակերպում Օգտատերեի միջև գործարքներ:

1.2. Ընդունելով սույն Օգտատիրոջ Համաձայնագրի պայմանները՝ Օգտագործողը համաձայնում է իր անձնական տվյալների մշակմանը, Գաղտնիության և Անձնական տվյալների մշակման քաղաքականությանը` սահմանված կանոնների համաձայն։

1.3. HandiCraft.am-ում գրանցված հաշիվով կատարված ցանկացած գործողություն համարվում է հենց Օգտատիրոջ կողմից կատարված, եթե ​​հակառակն ապացուցված չէ Օգտատիրոջ կողմից:

1.4 Կայքում տեղադրված բոլոր նյութերը և ինֆորմացիան պաշտպանված են հեղինակային իրավունքով և պատկանում են HandiCraft.am-ին կամ տեղեկատվությունը կայքին տրամադրող կողմին:

1.5 Արգելվում է պատճենել, վերարտադրել և տարածել կայքում հրապարակված ինֆորմացիան, որից հնարավոր է ստանալ օգուտ` ի վնաս HandiCraft.am-ի:

1.6 HandiCraft.am հարթակից օգտվելու դեպքում Դուք ընդունում եք, որ միայն Դուք եք պատասխանատու Ձեր տրամադրած ինֆորմացիայի հավաստիության համար և ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքները, թույլտվությունները և արտոնագրերը Ձեր ներկայացրած ապրանքի, աշխատանքի, ծառայության, տեղեկատվության նկատմամբ, ինչպիսիք են հեղինակային իրավունքները, առևտրային գաղտնիքները, ապրանքանիշերը և այլն, կամ ունեք տեղեկատվության հետ կապված բոլոր  կողմերի համապատասխան գրավոր համաձայնությունը կամ թույլտվությունը:

ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

2.1 HandiCraft.am հարթակի ադմինիստրացիան հնարավորություն է տալիս ցանկացած իրավաբանական անձի, անհատ կամ անհատ ձեռնարկատիրոջ կայքում հրապարակել ձեռագործ ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև հրապարակել Վաճառողի գործունեության մասին տեղեկատվություն HandiCraft.am-ի Հանրային էջում:

2.2 HandiCraft.am հարթակում Հանրային էջ ստեղծելու համար Օգտատերը պետք է անցնի հարթակում գրանցման ընթացակարգը՝ գրանցման պատուհանում թողնելով անհրաժեշտ անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ընկերության անվանումը (եթե Վաճառողը ներկայացնում է ընկերությունը) և էլ-փոստի հասցեն:

2.3 Սույն Համաձայնագիրն ընդունելուց և HandiCraft.am հարթակում գրանցվելուց հետո օգտատերը մուտք է ստանում անձնական հաշիվ, որտեղ նա կարող է կառավարել անձնական կարգավորումները և, հրապարակել տեղեկատվություն իր առաջարկած ապրանքների և ծառայությունների մասին:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ

3.1 Ընթացիկ պայմանագրով Օգտատերերին ծառայությունների մատուցումը (գրանցում, հաշվի ստեղծում HandiCraft.am հարթակում և մուտք դեպի Օգտատիրոջ անձնական հաշիվ HandiCraft.am կայքում) իրականացվում է առանց վճար գանձելու:

3.2 Հավելյալ ծառայություններ կարող են տրամադրվել վճարովի, որի չափը կսահմանվի HandiCraft.am-ի ադմինիստրացիայի կողմից:

​ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 HandiCraft.am-ում գրանցվելիս Օգտատերը պարտավոր է տրամադրել իր մասին ճշմարիտ, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն՝ պատասխանելով գրանցման ձևի հարցերին և մուտքագրելով տեղեկություններ Անձնական հաշվում: Կեղծ տեղեկատվության բացահայտման դեպքում, որը հանդիսացել է այլ անձանց և հարթակի վնասի պատճառ, մենք մեզ իրավունք ենք վերապահում փոխանցել Ձեր տվյալները տուժող կողմին, նրա ներկայացուցչին կամ իրավապահ մարմիններին:

4.2 Օգտատերը պարտավորվում է իր կամ իր անունից HandiCraft.am-ում հրապարակված տեղեկատվությունը պահել մշտապես թարմ և ակտուալ:

4.3 Օգտատերը պարտավորվում է ինքնուրույն կամ երրորդ անձանց ներգրավմամբ չօգտագործե՛լ հարթակի ծառայությունների և/կամ հնարավորությունների տրամադրումը այն նպատակների համար, որոնք կարող են որակվել որպես երրորդ անձանց՝ հեղինակային իրավունքների, անբարեխիղճ մրցակցության և մտավոր սեփականության խախտում։

4.4 Օգտատերը պարտավորվում է չկատարել գործողություններ, որոնք ազդում են ինտերնետային կայքի բնականոն գործունեության վրա: Մասնավորապես, արգելվում է`

  • Իրականացնել ինքնուրույն կամ այլ Օգտատերերի անունից, ներառյալ ցանկացած ծրագրերի, ավտոմատացված սկրիպտների, զանգվածային նմանատիպ գործողություններ, որոնք ուղղված են HandiCraft.am կայքի հաշվիչների ցուցանիշների արհեստականորեն մեծացմանը:

  • Ներկայանալ որպես այլ Օգտատեր և նրա անունից հաղորդագրություններ գրել:

  • SEO հղումների զանգվածային օգտագործում:

  • Ընկերության գործունեության, ապրանքների և ծառայությունների մասին տեղեկատվության կրկնօրինակում HandiCraft.am հարթակում նույն կամ տարբեր Օգտատիրոջ հաշիվներից:

  • այլ գործողություններ, որոնք ուղղված են HandiCraft.am-ում օգտագործողի կայքի էջերում տրաֆիկի արհեստական ​​մեծացմանը:

  • Չվերբեռնել կայք վիրուս կամ այլ վնասակար բաղադրիչ պարունակող ցանկացած տեսակի ֆայլ, եթե տեղյակ է կամ ենթադրվում է, որ պետք է իմանա, որ ֆայլը պարունակում է վիրուսային տարրեր:​​

4.5 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի արգելափակել Օգտատիրոջ մուտքը դեպի HandiCraft.am կայք, ջնջել Օգտագործողի կողմից կայքում հրապարակված տեղեկատվությունը, կասեցնել կամ չեղարկել Օգտագործողի գրանցումը հետևյալ դեպքերում`

  • Կայքի հնարավորությունները օգտագործվել են անպատշաճ բովանդակության, անձի արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններ, գողացված կամ հեղինակային իրավունքներ խախտող նյութերի, թմրանյութերի, վտանգավոր այլ նյութերի տարածելու և անօրինական գործողություններ իրականացնելու համար:

  • Օգտատիրոջ կողմից անվստահելի տեղեկատվության տրամադրում, տեղեկատվություն, որի բովանդակությունը և (կամ) դիզայնը չի համապատասխանում բարոյական և էթիկայի չափանիշներին և հակասում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը:

  • Երբ HandiCraft.am կայքի ադմինիստրացիան հայտնաբերում է փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Օգտատերը կատարել է 4.4 կետում նշվածները` գործողություններ, որոնք ազդում են ինտերնետային կայքի բնականոն գործունեության վրա կամ օգտատիրոջ ապրանքները HandiCraft.am-ում գովազդելու անարդար մեթոդներին:

4.6 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի անհրաժեշտության դեպքում սահմանափակել իր ծառայություններից օգտվելու ծավալը:​

4.7 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի առանց նախնական ծանուցման փոխել կայքի օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաղականությունը միակողմանիորեն, թարմացնելով փոփոխությունները կայքում: Բոլոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակումց անմիջապես հետո և համարվում են ծանուցված օգտատերերի կողմից հրապարակման պահից սկսած: Փոփոխությունների համար ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում: Օգտատերերը պարտավորվում են պարբերաբար ստուգել օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաղականությունը կայքում:

4.8 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան իրավունք ունի Վաճառողի/Վարպետի կողմից տրամադրված նկարները, հոլովակներն ու նյութերը հեղինակային իրավունքով օգտագործել HandiCraft.am-ին պատկանող հարթակների հրապարակումներում, հոլովակներում:

ՀՐԱԺԱՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

5.1 HandiCraft.am կայքի ադմինիստրացիան չի իրականացնում Օգտատիրոջ կողմից տեղադրված տեղեկատվության պարտադիր ստուգում և պատասխանատվություն չի կրում Օգտատերերի կողմից տրամադրված ոչ ճշգրիտ կամ կեղծ տեղեկատվության համար:

5.2 Կայքում ապրանքներն ու ծառայությունները հրապարակվում են այնպես ինչպես տրամադրել է վաճառողը: Վաճառողը պարտավոր է ստուգել իր տրամադրած ինֆորմացիան կայքում հայտնվելուց հետո, առարկությունների, փոփոխություն մտցնելու կարիքի դեպքում տեղեկացնել HandiCraft.am կայքի

ադմինիստրացիային հարթակում հասանելի ցանկացած կապի միջոցով: Հակառակ դեպքում կհամարվի, որ հրապարակված ինֆորմացիան ամբողջությամբ ընդունելի է:

 5.3 Մենք Գնորդներին չենք երաշխավորում Վաճառողների կողմից տրամադրված տեղեկատվության ամբողջականությունը, որակը, անվտանգությունը, օրինականությունն ու համապատասխանությունը: HandiCraft.am հարթակը պատասխանատվություն չի կրում գործարքի կնքման համար:  Գնորդի և Վարպետի միջև առաջացած վեճերն ու հակասությունները պետք է լուծվեն առանց HandiCraft.am-ի ներգրավման:

5.4 Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց կողմից ինտերնետ հարթակում տեղադրված տեղեկատվության օգտագործման համար, ներառյալ դրանց վերարտադրումը և տարածումը, որն իրականացվում է ինչպես ինտերնետային կայքի ներսում, այնպես էլ այլ հնարավոր եղանակներով:

5.5 Մենք չենք ստուգում Վաճառող/Վարպետի կողմից մեզ տրամադրված նկարներում, հոլովակներում ներգրավված երրորդ անձանց և վարպետի միջև համաձայնությունը, թույլտվությունը այդ նյութերը հրապարակելու համար: Վաճառող/Վարպետն ընդունում է, որ մեզ տրամադրելով երրորդ անձանց մասնակցությամբ նկարներ/հոլովակներ, լիովին կրում է այդ անձանց նկարները և հոլովակները հրապարակելու, հանրայնացնելու պատասխանատվությունը:

5.6 Վճարման և առաքման պայմանները համաձայնեցվում են բացառապես Վաճառողի և Գնորդի միջև: Հարթակը միայն ապրանքների ցուցադրման միջնորդ է և վաճառքի, վճարման ինչպես նաև առաքման համար պատասխանատվություն չի կրում:

5.7 Հարթակը միայն ապրանքների ցուցադրման միջնորդ է և վերադարձի պայմանների համար պատասխանատվություն չի կրում:

5.8 Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:

5.9 Ընդունելով սույն Համաձայնագրի պայմանները՝ Դուք լիովին հասկանում և համաձայն եք, որ եթե ​​հարթակի աշխատանքի ընթացքում որևէ խափանում կամ սխալ տեղի ունենա, HandiCraft.am կայքի  ադմինիստրացիան ամեն ջանք կգործադրի դրանք հնարավորինս արագ վերացնելու համար:

5.10 HandiCraft.am կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր կամ հավելվածներ, հոդվածներ, նկարներ, ապրանքներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց: Կայքը չի ներկայացնում այդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշտությունը և պատասխանատվություն չի կրում այդ նյութերի և հղումների համար:

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1. Սույն համաձայնագրի կապակցությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով: 

6.2. Օգտագործման համաձայնագրի նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:

Օգտագործման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից հարթակում գրանցման պահից և ուժի մեջ է առանց ժամանակի սահմանափակման:

Գրանցվելով HandiCraft.am հարթակում` Օգտատերը հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է կայքի Օգտագործման համաձայնագրի պայմաններին, հարթակի Գաղտնիության քաղաքականությանը և որևէ առարկություն չունի դրանց վերաբերյալ:

Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի պահանջել իր գրանցման փակումը և կայքից իր տվյալների հեռացումը:

bottom of page