top of page

Հեղինակային ձեռագործ արտադրանք Հայաստանի լավագույն վարպետներից:

Գնի՛ր կամ վաճառի՛ր։

privacy-policy915ea69e5d566de41770316e08b95ba8624_mobile_edited.jpg

Գաղտնիության քաղաքականություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

HandiCraft.am հարթակի ադմինիստրացիան գիտակցում է իր օգտատերերի մասին հավաքագրված անձնական տեղեկատվության գաղտնիության պաշտպանության կարևորությունը:

Մեր հավաքագրած տեղեկատվությունն է՝ անուն, ազգանուն, հայրանուն, ընկերության կամ անհատի անվանում, կոնտակտային համարներ, էլ.փոստի հասցե: Մենք կարող ենք նաև հավաքել այլ տեղեկություններ, ինպիսիք են `

- Օգտատերերի համակագչային քուքիների (cookies) վերաբերյալ տեղեկատվությունը

- սարքավորման մասին տեղեկությունները, որից մուտք է իրականացվել կայք՝ ներառյալ, բրաուզերի և IP-հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը, ժամանակացույցը:

- Տեղեկատվություն ռեսուրսների սխալների մասին

- Օգտատերերի վարքագիծը կայքում 

HandiCraft.am-ը չի վաճառում կամ այլ կերպ չի բացահայտում որևէ օգտատիրոջ մասին որևէ անհատապես ճանաչելի անձնական տեղեկատվություն՝ առանց այդ օգտվողի հստակ և տեղեկացված համաձայնության, եթե հակառակը չի պահանջվում օրենքով:

Մենք իրավունք ունենք օգտագործել ձեր անունը, ազգանունը, հայրանունը, էլ.փոստի հասցեն և գաղտնաբառը՝ ձեզ որպես HandiCraft.am-ի օգտատեր ճանաչելու համար: Մենք կարող ենք HandiCraft.am-ում ցուցադրել անուն, ազգանուն, հայրանուն, ընկերության անվանումը: Մենք նաև իրավունք ունենք մեր գործընկերներին և երրորդ կողմերին կիսել որոշ անձնական տեղեկություններ միայն ընդհանուր հիմունքներով և պայմանով, որ անձնական տեղեկատվության նման օգտագործումը չի խախտում HandiCraft.am-ի որևէ օգտատիրոջ գաղտնիության կամ համաձայնության որևէ ակնկալիք:

Օգտատերերը ցանկացած պահի կարող են փոխել/ջնջել անձնական տվյալները կամ չեղարկել բաժանորդագրությունը:

ՕԳՏԱՏԻՐՈՋ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Մենք հավաքում և պահպանում ենք միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման և/կամ Օգտատիրոջ հետ կնքված պայմանագրերի կատարման համար:

Մենք օգտագործում ենք Օգտատիրոջ անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

  • Օգտատիրոջ նույնականացում,

  • Օգտատիրոջը ծառայությունների անհատականացված ռեսուրսների հասանելիության տրամադրում,

  • Օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատում, ներառյալ հարթակի օգտագործման հետ կապված ծանուցումների, հարցումների ուղղում, Օգտատիրոջ կողմից ուղարկված հարցումների և հայտերի մշակում

  • Հարթակի օգտագործման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում Օգտատիրոջը արդյունավետ տեխնիկական աջակցության տրամադրում,

  • Հարթակի աշխատանքի որակի բարելավում, դրանց օգտագործման հարմարավետություն, նոր ծառայությունների մշակում,

  • այլ նպատակներով, որոնք կարող են նախատեսվել Կողմերի միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ձեռնարկում ենք բոլոր նախազգուշական միջոցները տվյալների գաղտնիությունը պաշտպանելու համար: Մեր հավաքած բոլոր տվյալները պահվում են տվյալների բազայի մեկ կամ մի քանի անվտանգ սերվերներում և չեն կարող մուտք գործել մեր մասնավոր ցանցից դուրս: Օգտատերերի տեղեկատվությունը հասանելի է միայն ընկերության այն աշխատակիցներին, ովքեր պետք է կատարեն աշխատանքային գործառույթներ, որոնք պահանջում են մուտք գործել օգտատերերի անձնական տվյալների բազա:

Կոնտակտային տվյալներ

Եթե ​​ունեք հարցեր, առաջարկություններ կամ բողոքներ ձեր տրամադրած տեղեկատվության հետ կապված, խնդրում ենք կապվել մեզ հետ էլ. փոստով handicraft.am.tech@gmail.com

bottom of page