top of page

Հեղինակային ձեռագործ արտադրանք Հայաստանի լավագույն վարպետներից:

Գնի՛ր կամ վաճառի՛ր։

Հարց - Պատասխան

  • Ինչպե՞ս սկսել աշխատանքը HandiCraft.am հարթակում:
    Ձեր աշխատանքները HandiCraft.am առևտրային հարթակում վաճառելու համար անհրաժեշտ է գրանցվել, լրացնել խանութ ստեղծելու հայտը, հարթակի ադմինիստրացիայի կողմից Ձեր հայտի վերանայման և հաստատումից հետո սկսել վաճառքը: Դիտել հոլովակը`
  • Որո՞նք են խանութի ստեղծման պահանջները:
    Մեզ համար շատ կարևոր է, որ Ձեր խանութը լինի հաջողված և Ձեր ապրանքները լավ վաճառվեն: Հետևաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ՝ ԱՊՐԱՆՔԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ Լինեն բարձրորակ, պարզ, լուսավոր կամ թեմատիկ ֆոնի վրա: Մենք չենք հրապարակի աղավաղված նկարներ, գլխիվայր պատկերներ և կոլաժներ: Տեղադրեք միայն ձեր արտադրանքի լուսանկարները, համացանցից վերցրած նկարներով հայտերը չեն հաստատվի: ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Նկարագրությունը պետք է լինի ճիշտ, հասկանալի, առանց քերականական սխալների և համապատասխանի ապրանքի լուսանկարներին: ԱՊՐԱՆՔԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ Նշեք մեր էջի ո՞ր կատեգորիան է համապատասխանում Ձեր արտադրանքին: Եթե Ձեր ապրանքին համապատասխան կատեգորիա չեք գտնում մեր էջում, ապրանքի նկարագրությունում նշեք Ձեզ անհրաժեշտ կատեգորիան և այն կավելացնենք: ԱՊՐԱՆՔԻ ԳԻՆ Հարթակում ապրանքի գինը նշելը պարտադիր է, քանի որ առանց արժեքի, պայմանագրային կամ սակարկելի և նման այլ կերպ մատուցված ապրանքները այնքան էլ չեն գրավում պոտենցիալ գնորդին, ուստի մենք վստահեցնում ենք, որ ապրանքի գինը ականջին շշնջալը վաղուց արդեն հայտնի է, որպես Ձեր ապրանքի հանդեպ հետաքրքրություն սպառող, հաճախորդների ժամանակը անիմաստ խլող սխալմունք: ԱՊՐԱՆՔՆ ԻՆՔՆԻՆ Պետք է լինի եզակի, նրբաճաշակ, այնպիսին, որը գնորդը չի կարող գնել սոսվորական խանութներից, ապրանքի գունային համադրությունները, ձևը, դիզայնը պետք է լինեն աչք շոյող:
  • Ինչպե՞ս ձեռք բերել ապրանք HandiCraft.am հարթակից
    HandiCraft.am հարթակը թույլ է տալիս գնել ձեռագործ և օրիգինալ ապրանքներ անմիջապես արտադրող վարպետից: Գնումն իրականացվում է ճիշտ այնպես, ինչպես իրական շուկայում` յուրաքանչյուրն ունի իր փոքրիկ խանութը, որտեղ դուք կարող եք թերթել և գնել այն, ինչ ցանկանում եք: Այնուհետև կարող եք ուղղակիորեն կապվել վաճառողի հետ, իմանալ հետաքրքրող ապրանքի մասին ավելին, հարմար վճարման և առաքման տարբերակները: Դիտել հոլովակը`
  • Որքա՞ն արժե HandiCraft.am-ում խանութ ստեղծելն ու ապրանք ավելացնելը
    Մեր հարթակում դուք կարող եք բացարձակապես անվճար ստեղծել խանութ ցանկացած քանակի ապրանքներով: Մենք չունենք վճարովի բաժանորդագրություններ և վաճառված ապրանքների համար միջնորդավճար չենք վերցնում:
  • Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ հանրային պրոֆիլի կամ ապրանքի էջի համար:
    ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ Հարթակում արգելվում է հրապարակել անձնական հեռախոսահամար: ՀՂՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԿԱՅՔԵՐ Հարթակում արգելվում է հրապարակել հղումներ դեպի այլ կայքեր: Ծանուցում` HandiCraft.am-ի ձեր հանրային պրոֆիլը կարգավորվում է ձեր կողմից, դուք կարող եք ավելացնել պրոֆիլի նկար, փոխել էջի ետնանկարը, գրել ձեր մասին պատմող փոքրիկ նկարագրություն, սակայն ոչ պարկեշտ և վիրավորանք պարունակող պրոֆիլները կհեռացվեն կայքից, իսկ այդ օգտատերերը կարգելափակվեն:
bottom of page