top of page

Հեղինակային ձեռագործ արտադրանք Հայաստանի լավագույն վարպետներից:

Գնի՛ր կամ վաճառի՛ր։

Pottery Workshop

Նախագծի մասին

Ի՞ՆՉ Է HandyCraft.am-Ը ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԵՂԾՎԵՑ ՆԱԽԱԳԻԾԸ

ժամանակակից աշխարհում, որտեղ մասսայական արտադրությունը գրավել է ամբողջ շուկան, հեշտ է գտնել ցանկացած ապրանք: Սակայն մնալ օրիգինալ, կրել եզակի հագուստ և ձեռք բերել յուրահատուկ իրեր, հնարավոր է միայն անհատական պատվերներով։ Ձեռագործ վարպետից ապրանք պատվիրելիս այն կլինի առանձնահատուկ կերպով հարմար ձեզ, քանի որ վարպետի հետ միասին կարելի է մշակել յուրաքանչյուր մանրուք։

ՊԱՏՃԱՌՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՑՐԵՑԻՆ ԳԱՂԱՓԱՐ` ՍՏԵՂԾԵԼ ՁԵՌԱԳՈՐԾ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԶԱ:

  1. Հաճախ դժվար է լինում գտնել անհրաժեշտ տիկնիկագործին կամ գորգագործին, քանի որ ձեռագործ վարպետներից շատերը չունեն web կայք և աշխատանքները ներկայացված են լինում միայն սոց. հարթակներում:

  2. Տարբեր սոցիալական ցանցերում անիմաստ թափառելով  և ժամանակ վատնելով ցանկություն է լինում տեսնել բոլոր ձեռագործ աշխատանքները մեկ վայրում:

  3. Հաճախ կորցնում ենք հավանած վարպետի էջը կամ ձեռագործ աշխատանքը սոցիալական հարթակների խառնաշփոթ հրապարակումների տեղատարափում:

  4. Որոշ վարպետներ ունեն հիասքանչ աշխատանքներ, բայց չեն կարողանում պատշաճ կերպով ներկայացնել իրենց արտադրանքը կամ տեսանելի լինել բազմահազարանոց հետևորդներ ունեցող էջերի մրցակցությունում:

 

Մեր հարթակը միտված է լուծելու թվարկված խնդիրները:

Մենք միավորում ենք համախոհներին, ովքեր ցանկանում են գնել կամ վաճառել ձեռագործ արտադրանք` դիզայներական հուշանվերներ, աքսեսուարներ, հագուստ, կոշիկներ կամ հոգով պատրաստված ցանկացած այլ արտադրանք:

bottom of page